Նեպալում երկրաշարժի հետևանքով 129 մարդ է մահացել
Նեպալի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 129 մարդ է զոհվել։ Եցս 140 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Հաշվի առնելով հանգամանքը, որ բազմաթիվ շենքեր են փլուզվել, զոհերի թիվը կարող է աճել:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են մինչև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:
Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Ջաջարկոտ շրջանում հաստատվել է 92 զոհի և ևս 55 վիրավորի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է