Շան թիրախում վերջին երկու օրում երկորրդ անգամ տարեց կին է հայտնվել
Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սևակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարևանությամբ։
Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրել է, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմել է կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։
«Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելել է Ասպրամ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի Մեձավան համայնքում։ Շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա, կծել, կինը պոլիկլինիկայում մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Թափառող շունը սպանել է տարեց կնոջը
- Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
- ԱՆ-ն կատաղության հիվանդության կանխարգելման խորհուրդներ է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան