Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան
Կան բոլոր նախադրյալները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Բոլոր նախադրյալները կան»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». Արմեն Աշոտյան
- Խաչմերուկը հասարակաց տան նման է. Քաղաքացիները՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան