Քաղաքագետ. Թուրքիային հանձնվելը արագ գործողության ոչնչացման ռումբ է
«Վաղը Թուրքիա կայցելի ԱՄՆ պետքարտուղարը, երեկ Թուրքիա էր այցելել Իրանի ԱԳ նախարարը։
Սա նշանակում է, որ Թուրքիան փորձում է ստանալ «աշխարհը 5-ից ավելին է» իր ռազմավարության ռեալիզացիա` ապահովել ապագա աշխարհում Թուրքիայի «բացառիկ» տեղը»,-նման մեկնաբանություն է ներկայացրել քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նա նշում է՝ կստացվի թե ոչ, սա հարցի իհարկե կարևոր կողմն է, բայց մեզ համար ամենակարևորը այն է, թե ինչպես պետք է մեր տեղն ու դերը ապահովենք օր-օրի ավելի ագրեսիվ և ավելի մեծ ախորժակով դիրքավորվող Թուրքիայի հարեւանությամբ։
«Թուրքիային հանձնվելը արագ գործողության ոչնչացման ռումբ է, «գլուխը կախ ապրելը» ևս երաշխավորված ոչնչացման(որպես գործոն) ճանապարհ է, ուստի միակ ճանապարհը շարունակական հզորացման ճանապարհն է, պատերազմի վտանգի ներքո (այդ վտանգը երբեք ու երբեք չի նվազելու անգամ եթե որոշենք անմնացորդ հանձնվել Թուրքիային):
Թուրքիան ապրել է բացառապես այլոց արյան հաշվին, ու էդպես էլ լինելու է, և եթե Թուրքիան որոշի դադարել ծծել այլոց արյունը, որպես «Թուրքիա» (ինչպիսին որ է) կդադարի գոյություն ունենալ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տարօրինակ և անհետևողական գործողությունների մեջ
- Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
- Այսօր ունենք երկու սպառնալիք՝ թուրք-ադրբեջանական և Հայաստանի թրքահպատակ ռեժիմը. Շարմազանով