Գերագույն հոգևոր խորհուրդը ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը. Թաթոյան
Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը: Աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ տնօրեն Արման Թաթոյան:
«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում»։