Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի կստանան
Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից 1 մլն ռուբլու չափով օգնություն կստանան: Այս մասին հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները գնդակոծվել և սպանվել են։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ դրա մասին մոռանան։ Խաղաղության հիմնադրամն իմ անձնական վերահսկողության ներքո կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի կարծիքով ՝ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները միայնակ չմնան իրենց դժվարությունների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության է ենթարկվել ադրբեջանցիների կողմից, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել էին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա