Պահանջում եմ, ձևեր չթափել, իբր դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։
Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում,պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք,իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։
Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է. Արման Թաթոյան
- Ավետիք Իշխանյան. Բացարձակապես չեմ զղջում գրառման համար
- Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել.Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները