Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը
Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահներն ու գլխավոր քարտուղարները նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ պահանջելով կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը, հայտնում է ParsToday-ը։
Անդրադառնալով այս կոմիտեի կանոնադրությանը և որպես օլիմպիական շարժման նպատակներից մեկը՝ աշխարհում խաղաղության հաստատման հարցին, նրանք Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ են արել դատապարտել Գազայում տիրող հումանիտար աղետը։
Նրանք նաև կոչ են արել անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել երեխաների, կանանց ու մարզիկների և ընդհանրապես բոլոր պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ իրականացվող հարձակումներն ու սպանությունները դադարեցնելու համար:
Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահներն ու գլխավոր քարտուղարները Օլիմպիական կանոնադրության 2-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն՝ ՄՕԿ-ից պահանջել են նաև կասեցնել այս միջազգային կազմակերպությունում «Իսրայելի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչման» հարցը։
Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, որից 4800-ը երեխա, տուժել է ավելի քան 24,8 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան