«FIDE Grand Swiss»-ում Շանթ Սարգսյանը պարտության է մատնել Ջորդեն Վան Ֆորեստին
FIDE Grand Swiss մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Ջորդեն Վան Ֆորեստին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ աղբյուրի՝ Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանն ունի 6 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում:
Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- «FIDE Grand Swiss» մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել աշխարհի ուժեղագույն շախմատիստ Ռիխարդ Ռապորտին
- Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին