Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան
«Սեռով պայմանավորված աբորտների մասով մինչև 2021 թվական մենք ցուցանիշների բավական լավացում ունեինք։ Այնուհետև, նաև պատերազմով պայմանավորված, ցավոք սրտի, որոշակի հետադարձ ընթացք ենք նկատել»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննակման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, իրականացնում են թե տեղեկատվական, թե գովազգային արշավներ։
«Կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումն ու կարծրատիպերի կոտորումը, և հնարավորություն ընձեռել ցանկացած բալիկի ծվելուն անկախ սեռից»,- ասաց առողջապահության նախարարը։
Խոսելով ծնելիության մասին, Ավանեսյանն ասաց, որ ծնելիության խթանումը իրագործվում է համապարփակ ծրագրերի շնորհիվ, առողջապահության գործոնն այստեղ կարևոր, բայց ոչ շատ մեծ ազդեցություն ունեցող է։
«Երեխա ունենալու որոշումը կայացնելուց հետո առողջապահական գործոնը շատ կարևոր է դառնում։ Պետությունը իրականացնում է մեծ, ծավալուն ծրագրեր»,- ասաց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջերս տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է. Նարինե Բեգլարյան
- Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են
- Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքն ակնառու կլինի 1-2 տարի անց. Գ.Ավագյան