Արցախցիներն այսօր դուրս կգան փողոց
44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիների թոշակներն ու նպաստները վերջին ամիսներին չեն վճարվել։
«Հրապարակ»-ը գրում է, այսօր՝ ժամը 12։00-ին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա կանեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց թոշակները։ Պահանջներով և բողոքներով դիմելու են նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա