Հենց հասել եմ Հայաստան, ինձ թոշակից զրկել են. Արցախցի զինվորական
«Զինվորական թոշակառու եմ, պահեստազորի փոխգնդապետ, տեղի դպրոցի զինղեկն եմ եղել, էս ցավով ես էլ եմ տառապել, հենց հասել ենք Հայաստան, զրկել են ինձ թոշակից։ Ասել են՝ Ղարաբաղի գրանցումից պիտի դուրս գաս, որ զինվորական թոշակդ տանք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց բողոքի ակցի իրականացնող արցախցի տղամարդը։
Նա հավելեց նաև, որ 2020 թվականից հետո իր գործերը տեղափոխել են Ստեփանակերտի զինկոմիսարիատ, ապա ինն ամիս հետո նոր միայն կարողացել է ստանալ ամբողջ թոշակը։
«Հիմա էլ եկանք ընկանք էս վիճակի մեջ. նորից ասում են, որ գրանցումից պիտի դուրս գանք, հայկական անձնագիր ստանանք, չէ՞ որ մերը հայկական անձնագիր ա, մի գրանցումն ա տարեբերությունը։ Սպասում եմ, տեսնեմ՝ ինչ պատասխան կտան. երրորդ ամիսն է, որ զինվորական թոշակը չեմ ստանում»,-ավելացրեց սպան։
Այն հարցին, թե ի՞նչ լուծում են ակնկալում, վերջինս պատասխանեց, որ թեկուզ ուշ, բայց կլինի.
«Կստանանք, իմ գլխով անցել ա, էդ գումարը կորող չի, մենք մի հոգի չենք, հազարից ավել մարդ կա, որ սպասում է էս պատասխանին»։
Հարակից հրապարակումներ`
- Սոցնախն արձագանքեց թոշակի վերաբերյալ արցախցիների բողոքին
- Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
- Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը. Արցախցի
- Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
- Արցախցիներն այսօր դուրս կգան փողոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին