ԿԸՀ-ն այսօր մանդատ կտրամադրի Լևոն Քոչարյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողվն այսօր ժամը 15։00-ին նիստ է նշանակել։ Օրակարգում երկու հարց է՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու արձանագրության կազմում և Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրության կազմում։
Աժ «Հայաստան» խմբակցությունից մանդատ կտրամադրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին, որը պահվում է անազատության մեջ։
«2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Հետևաբար, ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,-հայտարարել էր Քոչարյանի փաստաբանական թիմը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան