Ղարիբաշվիլին Արևմուտքին կոչ է արել արձագանքել հարավօսական սահմանին երկրի քաղաքացու սպանությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Գորիի մունիցիպալիտետի սահմանամերձ Կիրբալի գյուղի մոտ հարավօսական կողմից հանրապետության քաղաքացու սպանությանը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ և արձագանքել տեղի ունեցածին»,-ասված է վարչապետի հայտարարության մեջ։ Գարիբաշվիլին նաև կոչ է արել Հարավային Օսիայի իշխանություններին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։
Գարիբաշվիլին միջադեպն անվանել է «ծանր փաստ» և ասել, որ միջադեպի հետ կապված բոլոր համապատասխան մեխանիզմները ներգրավված են, և միջազգային գործընկերները տեղեկացված են։
Իր հերթին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիվշիլին նույնպես դիմել է միջազգային հանրությանը «դատապարտելու Ռուսաստանի գործողությունները»։ Նա Վրաստանի քաղաքացու սպանությունն անվանել է «բացահայտ հարձակում վրացական պետականության վրա
Երկուշաբթի ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հարավային Օսիայի ներկայացուցիչները Կիրբալի գյուղի մոտ ձերբակալելու փորձի ժամանակ գնդակահարել են երկրի մի քաղաքացու։ Հաղորդվում է, որ բերման է ենթարկվել մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա
- Հյուսիսային Օսեթիայի օդանավակայանի «ականապատման» մասին ահազանգ է եղել
- Հարավային Օսեթիայի նախագահը պնդել է, որ ռուսական զորքերը մնան տարածաշրջանում