Գիտեի, որ պատգամավորներն ԱԺ-ում են աշխատում, բայց չգիտեի՝ կան գործունեություններ, որոնք համատեղելի չեն. Մադաթյան
«Իմ մանդատը վայր դնելն ուներ բացառապես իրավական պատճառ։ Ես հոգեբան եմ, ունեմ այցելուներ, իսկ պատգամավորությունը խանգարելու էր իմ այցելունեին ընդունել»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր վիրաբույժ Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո ցուցակում հաջորդը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։ Հոկտեմբերի 23-ին Panorama.am-ի հետ զրույցում Մադաթյանը վստահեցրել էր՝ վերցնելու է պատգամավորական մանդատը, սակայն օրեր անց հայտարարություն տարածեց, որ ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատն այսօր տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին, ով անազատության մեջ է: ՍԴ որոշմամբ՝ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ստանալու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։
Հոգեբանին, ով «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ է՝ սպասելով Լևոն Քոչարյանի ազատ արձակելուն, լրագրողը հարց տվեց, թե շահարկվում է, որ միտումնավոր մանդատները չեն վերցնում, որպեսզի բաժին հասնի Լևոն Քոչարյանին։ Նա վերը նշված պատասխանին ավելացրեց հետևյալը. «Ես կարող էի չէ չիմանալ իրավական մասը։ Ես գիտեի, որ պատգամավորներն Ազգային ժողովում են աշխատում, բայց չգիտեի, որ կան որոշակի գործունեություններ, որոնք համատեղելի չեն պատգամավորական գործունեության հետ։ Իմ դասախոսական գործունեությունը համատեղելի է, բայց այցելուների հետ կապված համատեղելի չէր։ Այս փուլում ես ունեմ այցելուներ, որոնք երկարատև օգնության կարիք ունեն, իրավունք չունեմ իմ ուղիղ մասնագիտության մեջ թերանալ»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
- Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
- ԿԸՀ-ն այսօր մանդատ կտրամադրի Լևոն Քոչարյանին
- Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ. փաստաբանական խումբ
- Միհրդատ Մադաթյանը փոշմանել է
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան