Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելվի…Թաքնված շլագբաումներից կարողանանք դնել. Ավինյան
«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը»,-գքրծակարգավարական խորհրդակցության հնձնարարական ձևակերպեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հայտնելով, որ հարցը մեկ անգամ արդեն քննարկել են, տեղը ֆիքսել և պետք է ընդամենն իրականացնել՝ Ավինյանը նշեց. «Նաև պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից կարողանանք դնել և հեռակառավարել, որովհետև շատ դեպքերում անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»:
Նա ասաց, որ պարեկային ծառայության ռեսուրսները խնայելու համար պետք է փորձել շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավրը հայտնեց,որ իրավական առումով շլագբաումներով երթևեկության արգելման մեխանիզմ չկա, բայց կքննարկեն պարեկային ծառայությն հետ:
«Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,-ասաց քաղաքապետը և բերեց այլ երկրների օրինակը, երբ նման լուծում է տրվել:
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ մենք ամենալավն ենք կազմակերպում և՝ ամեն ինչը, և՛ կրթությունը, և՛ ասֆալտը.Ավինյան
- Եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչու չի կարելի անել՝ պետք է հասկանալ, թե այդ մարդկանց հետ ինչ պետք է անել.Ավինյան
- Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է հարևան համայնքների հետ մայրաքաղաքի սահմանների ճշտման գործընթաց. Ավինյան
- Անլուրջ ա հեռուստատեսությամբ տարածել, որ գործողություն ես արել՝ հաջորդ օրը պարզվում է, որ ոչ մի բան էլ չես արել. Ավինյան