Հայաստանում կներդրվի ջրծաղիկի դեմ պատվաստանյութը
«Հաջորդ տարվանից կներդրվի ջրծաղիկի դեմ պատվաստանյութը»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննակման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ այն առաջին փուլով կներդրվի միայն զորակոչիկների համար։
«Սա կարևոր քայլ է, քանի որ այդ տարիքային խմբում հիվանդացության դեպքեր ունենալու պարագայում բավական բարդ ընթացքներ ենք ունենում, շատ արագ է տարածվում, ուստի մեզ համար շատ կարևոր է առաջին քայլով ներդնել զորակոչիկների համար»,- ասաց Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ այնուհետև արդեն կներդնեն նաև երեխաների համար։