Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
«Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են։ Դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ»,- լրագրողների հյետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»։ Նա նաև չկարողացավ ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։
Ա. Ղազարյանի խոսքով, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամարդումը իրականացվում է կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ. «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար արցախցիները կարող են դիմել նոյեմբերի 6-ից
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին