
«Հեզբոլլահ» շարժումը երեք հարված է հասցրել Իսրայելին Լիբանանի հետ սահմանին
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական երեք օբյեկտների ուղղությամբ:
«Երկուշաբթի օրը Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռակոծել են Մալկիյա և Ջալ ալ-Դիր վայրերը»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է շարժման հայտարարության մեջ:
Բացի այդ, շարժումը հայտնել է նաև իսրայելական Ար-Ռահիբ օբյեկտին հարվածելու և այնտեղ տեխնիկական սարքավորումների ոչնչացման մասին։
Իրավիճակը հարավային Լիբանանում սրվել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ շրջաններում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին
- Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է կասեցնել Իսրայելի օլիմպիական կոմիտեի պաշտոնապես ճանաչումը
- Գազայում զոհերի թիվը հասել է 9,7 հազարի․ 4800-ը երեխա է
- Իսրայելը հարվածել է տեղահանվածներով լի դպրոցի շենքին