Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար
Բաքվի դատարանում շարունակվում է «Կարմիր Խաչի» մեքենայից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նիստը կանցկացվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Դատավարության պետական մեղադրողը գլխավոր դատախազի օգնական Մուղադաս Սուլթանովն է։
Ակնկալվում է, որ Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունն այսօր կավարտվի, դատախազը նրա համար պատիժ կպահանջի։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Վագիֆ Խաչատրյան. Ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ չեմ եղել
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
- Ղազարյան. Բաքվի դատարանում Վագիֆ Խաչատրյանի հասցեին հնչել են բռնության նույն կոչերը, ինչ ՀՀ ԱԺ-ում Արթուր Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ
- Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով նիստը