Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի հիվանդ գտնվում է բժշկական կենտրոններում
Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռևս գտնվում է ժշկական կենտրոններում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հիվանդներից 10-ի վիճակը ծանր է։
Նրա խոսքով՝ Ստեփանակարետում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացածների վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու։ «Ինչքան ու ինչ ծավալով անհրաժեշտ լինի, նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Արտերկրում էլ ունենք 19 բուժվող պացիենտներ, նրանց վիճակում կա դրական դինամիկա։ Երբ կավարտվի այնտեղ բուժվելու անհրաժեշտ ժամանակահատվածը, նրանք կտեղափոխվեն Երևան և հաջորդիվ կշարունակեն մեր բուժկենտրոններում վերականգնողական բուժօգնությունը»,- ընդգծեց նախարարը։
Հարցին, թե արցախցիներից բուժօգնության համար գումար ն պահանջում, ինչով է դա պայմանավորված, Անահիտ Ավանեսյանը նշեց՝ շատ կարևոր են ճիշտ ձևակերպել այն երաշխիքները, որոնք տրվում են։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանում գործում է պետպատվերի գոյություն ունեցող ամենալայն փաթեթը։ Սա նշանակում է, որ ամբուլատոր օղակում ամբողջ ծավալով և նաև հիվանդանոցային բժշկական ծառայությունները նրանց անվճար տրամադրվում են՝ ըստ պետական պատվերի գործող մեր ծրագրերի։ Անձը պետք է գրանցվի մեր պոլիկլինիկաներում, ստանա անհրաժեշտ ծառայությունները, բայց եթե ունի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության կարիք, ուղեգրի պարագայում դա կստանա նաև այնտեղից»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է որոշակի պետպատվերի ծավալ, որը հասանելի է արցախցիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին