Արծվիկ Մինասյանը դեռ կանդրադառնա Թաթոյանին ու Մուսինյանին
«Ես հիմա շատ զբաղված եմ, չեմ կարող խոսել, ավելի ուշ զանգեք»,-ի պատասխան Panorama.am-ի հարցի՝ ասաց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորից Panorama.am-ը պարզաբանում էր խնդրում՝ իր հայտարարությունների վերաբերյալ շաբաթ օրը հնչած արձագանքների մասին։
Մինասյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը կեղծիք որակեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտարարեց. «Ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ»։
«Ես դրան կանդրադառնամ առանձին հայտարարությամբ»,-ասաց Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մուսինյան. Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է
- Արման Թաթոյան. Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար