Ստիպված պիտի թողնենք փախնենք, էլ ուրիշ ճար չկա․ Արցախցի թոշակառու
«Ո՛չ մի բանով չեն ուզում ընդառաջեն մեզ։ Դուրս ա գալիս՝ սկզբից խաբին՝ տարան, հետո 2020 թվին խաբին՝ բերեցին, հիմա օդի մեջ կախված ենք, ոչ մի կարգավիճակ էլ չունենք»,-Panorama.am-ին ասաց բողոքի ակցիա արցախցի թոշակառու տղամարդը։
Նա նշեց, որ երկու ամիս է՝ ինչ թոշակ չեն ստացել, իսկ պատճառը ևս չգիտեն։
«Տեսնենք՝ ինչ պատասխան են տալիս, ստիպված պիտի թողնենք փախնենք, էլ ուրիշ ճար չկա։ Վարձով ենք ապրում, թոշակի հույսին ենք , ընտանիքս աշխատում է, վարձ ենք տալիս, ես էլ ի վիճակի չեմ աշխատելու։ Ավելի լավ չի՞ թողնենք փախնենք ստեղից»,-ցավով ասաց նա։
Մեկ այլ արցախցի էլ այն համոզմանն է, որ պարտավոր են տալ իրենց հասանելիք գումարը.
«Ես շնորհակալ եմ իմ տան տիրոջից, որ վարձը շատ բարձր չի։ Թոշակառու մարդ եմ, ակնկալիքներս այն է, որ տան մեր գումարը, ո՞նց կարող են թոշակը չտալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի նման ուզում են էստեղ էլ ժողովրդին սովամահ անեն. Արցախից տեղահանված
- Հենց հասել եմ Հայաստան, ինձ թոշակից զրկել են. Արցախցի զինվորական
- Սոցնախն արձագանքեց թոշակի վերաբերյալ արցախցիների բողոքին
- Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
- Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը. Արցախցի
- Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին