Բայրամովը Բուխարեստից կոչով դիմել է Հայաստանին
Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում կրկին կոչով դիմել էՀայաստանին: Նրա խոսքերին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«30 տարի անց … նոր հեռանկարներ է բացվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիությունը. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ինչը ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասել է Բայրամովը՝ կոչ անելով այդ հնարավորությունը բաց չթողնել։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովն ասուլիսի ժամանակ նկատողություն է արել Գերմանիայի ԱԳ նախարարին
- Լավրով-Բայրամով զրույց. հաստատվել է ՀՀ ևԱդրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը