Նման նախաձեռնությունները վերածվում են դրամահավաքների կազմակերպման, հանրությանը մոլորեցնելու գործիք.Գեղամ Մանուկյան
«Պատասխանից պարզ է դառնում, որ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից պետական բյուջեից «Գմբեթ 2» ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ՊՆ-ին ուղղված դիմում-առաջարկ չի եղել»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով «ՈՄԱ» ՀԿ-ի իրականացրած ամրաշինական կառույցների մասին ՊՆ-ին ուղղված իր նամակի պատասխանը։
Ըստ ՊՆ-ի պատասխանի՝ պաշտպանական գերատեսչությունն այդ կառույցի հետ կապ չունի։
Մանուկյանի ներկայացմամբ՝ ՊՆ-ն հայտնել է, որ «ՈՄԱ»-ն պաշտպանական 2-րդ գծում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել, բայց, ըստ ՊՆ-ի, ՀԿ-ն համագործակցելով ՏԻՄ-երի հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ, բայց ՀՀ ԶՈՒ-ի կողմից «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։
«Նման մի քանի նախաձեռնություններ վերածվում են զուտ անձնական քարոզչության, դրամահավաքների կազմակերպման, հանրությանը մոլորեցնելու, իբր անհավանական պաշտպանական մեխանիզմների ներդրման տպավորություն ստեղծելու գործին»,-հայտարարեց Մանուկյանը:
Նա հայտնեց, որ հարցը պետք է ուշադրության ներքո պահի նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը և հարկ եղած դեպքում կազմակերպի քննարկում:
Հարակից հրապարակումներ`
- ՈՄԱ-ի Գմբեթը, ՊՆ հերքումն ու թեմա թաղող Անդրանիկ Քոչարյանը
- Ո՞ւմ համար է «ՈՄԱ»-ն իրականացնում պաշտպանական օբյեկտների կառուցումը, եթե պատվիրատուն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն չէ․ Նաիրա Մելիքյան