Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ. Թաթուլ Մանասերյան
ԱԺ մշտական հանձնաժողովներում արդեն երկրորդ շաբաթն է քննարկվում է 2024 թվականի ՀՀ բյուջեի նախագիծը: Փորձագիտական հանրույթն ահազանգում է, որ նախագծում չկան երկրի առաջ ծառացած կամ կանխատեսվող մարտահարավերներին դիմակայելու մեխնիզմները: Բյուջեի նախագծի առանձնահատկությունները Panorama.am-ը քննարկեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
Թ. Մանասերյան-Անկեղծ ասած 2024 թվականի բյուջեի նախագծում ես տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում: Առանձին թվերով ներկայացնում են, բայց հեռահար քաղաքականության ուրվագիծ չեմ տեսնում: Ասում են հարկերից մուտքերը շատ բարձր է, աննախադեպ է: Իսկապես՝ աճ կա, բայց ինչի՞ վրա է ծախսվում, ինչպե՞ս է ծախսվում, դրանք բոլորը հարցեր են:
Panorama.am-Տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները պետք է արտահայտվեն գործադիրի կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ուղղություններով, բայց ամեն տարի այն թերակատարվում է:
Թ. Մանասերյան-Եթե լինի տնտեսական քաղաքականություն, ապա նախ պետք է գնահատական տրվի, թե ի՞նչ է արվել, ինչը՞ չի արվել և ինչո՞ւ չի արվել: Այս բյուջեից այդ ամենը բացակայում է և այդ պայմաններում չի կարելի ասել, թե ինչ բյուջէ է, կամ ինչու է այսպես և՝ ոչ այնպես:
Panorama.am-Նման անկայուն իրավիճակում տրամաբանական է, որ պետք է դիտարկվեին և հաշվարկվեին նաև տնտեսական սպառնալիքները, կա՞ն նման հաշվարկներ:
Թ. Մանասերյան-Այդ առումով նաև տնտեսական սպառնալիքները հաշվի առնված չեն, ընդհանրապես չկա նաև, թե արցախցիների բռնագաղթի հետևանքով Հայաստանում ինչ իրավիճակ է ստեղծվելու: Դրա մասին բացարձակ որևէ բան չկա: Ուղերձը պետք է անպայման անդրադառնա այդ խնդիրենրին, իսկ բյուջեն իր ներսում արդեն կոնկրետ թվերով պետք է ներկայացնի, թե ինչ են մտադիր անել;
Panorama.am-Գտնում եք, որ Արցախի մեր հայրենակիցների բռնագաղթի իրողությունը պետք է դիտարկվեր բյուջեի նախագծո՞ւմ, չկա՞ դրան առնչվող որևէ դրույթ:
Թ. Մանասերյան-Իհարկե չկա: Այդ ամենի դիմաց իրենք մի անիմաստ արդարացում են փորձում գտնել, որ բյուջեն մշակվել է ավելի շուտ: Ավելի շուտ է մշակվել՝ տարեք վերամշակեք բերեք: Տարիներ են եղել, որ մենք տարվա վերջին ենք հաստատել բյուջեն, կամ նույնիսկ՝ հաջորդ տարվա սկզբին: Այն ոչ մի արդարացում չէ, իրավիճակը շատ լրջորեն է փոխվել, այդպես չի կարելի վարվել:
Panorama.am-Կառավարությունից հայտնում են, որ հնարավոր ռիսկերի համար 100 մլրդ դրամի անվտանգության բարձիկ ունեն՝ պահուստների տեսքով, այն հարցի լուծո՞ւմ է:
Թ. Մանասերյան-Չի կարող նման բան լինի: Ինչ է նշանակում «անվտանգության բարձիկ», նախ պետ է հասկանալ, թե անվտանգության արդ բարձիկը որտեղ, ինչ ուղղություններով է օգտագործվելու: Իրենք ընդհանրապես զլանում են, նույնիսկ ռազմավարություն չունեն երկիրը ղեկավարելու և՝ տվյալ դեպքում, այսպիսի իրավիճակում վերաբերմունքն արցախցիների նկատմամբ, թե ինտեգրելու հետ կապված ինչ են մտադիր անել: Այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած աշխատանքի տեղավորման հարցերից, մասնագիտական ներուժն օգտագործելուց, վերջացրած սոցիալական խնդիրեներով: Ի՞նչ է նշանակում բարձիկներ, ով շատվ խնդրի ու ծանոթ ունենա նրա՞ն են տալու… Առաջնահերթություններ կան չէ, դրա մասին է խոսքը:
Panorama.am-Բացի կոնկրետ ուղղություններից ընդհանուր անվտանգային հայեցակարգ է՞լ չեք տեսնում 2024 թվականի բյուջեի նախագծում
Թ. Մանասերյան-Բյուջեում անվտանգային խնդիրն ընդհանրապես դիտարկված չէ: Դուք տեսնո՞ւմ եք դրանք, ասեք՝ ես սովորեմ: Այնտեղ պարենային անվտանգության մասին ինչ-որ գնահատականնե՞ր կան, թե ինչպես լուծել այդ խնդիրը, էներգետի՞կ անվտանգության վերաբերյալ կա, ֆինանսակա՞ն, որը՞ կա: Ուղղակի մարդ չկա, որ դրանից հասկանա և գնահատի:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի 4 համայնքի բնակիչները 2024 թ.-ին կկարողանան քվեարկությամբ ընտրել սուբվենցիոն ծրագրեր
- Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
- Վարչապետի, նախագահի և ԱԺ-ի աշխատակազմերի բյուջեն 2024թ. ավելացվել է
- 2024 թ.-ին 1.4 միլիարդ դրամ է նախատեսված.ՊԵԿ նախագահը՝ ՊՆ-ի նախկին՝ Պռոշյանի շենք տեղափոխվելու մասին
- 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը թերակատարվել է 53%-ով. Թադևոս Ավետիսյան
- Կապիտալ ծախսերի 42%-ը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին․ Ֆինանսների նախարար
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
- Սպառնալիք է Հայաստանի բնակչության ռեկորդային ցածր մակարդակը՝ 2.8 մլն-ը.Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան