Իրանը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է «բռնկվել»
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է «բռնկվել», եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Պատերազմի ընդլայնումն անխուսափելի կլինի, եթե Իսրայելը շարունակի իր հարձակումները Գազայի քաղաքացիական բնակչության դեմ։ Լիբանանում և Եմենում գոյություն ունեն դիմադրության այլ ուժեր, որոնք կարող են ակտիվացնել իրենց գործողությունները»,- հայտարարել Է նախարարը իտալական «Rai1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իտալիան պետք է ճնշում գործադրի ԱՄՆ-ի վրա, որը վերահսկում է Իսրայելի ռազմական հզորությունը, որպեսզի հասնի անհապաղ հրադադարի: «Հակառակ դեպքում հակամարտությունը կբռնկվի», - ասել Է Իրանի ԱԳ նախարարը: