Կրթություն, գիտություն 09:46 06/11/2023 Հայաստան

Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին

«Շատ հետաքրքիր է, ինչո՞ւ հենց Իշպուինիի քարտեզը: Ինչու՞ չեք տեղադրել օրինակ Արգիշթի Մենուայորդու և կամ նրա որդու Սարդուրու ժամանակաշրջանների քարտեզը, երբ աշակերտները կարող են հստակ պատկերացում կազմել տերության սահմանների մասին: Ինչո՞ւ մի տող չեք գրել Էրեբունի Երևանի մասին»,-«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն այս հարցադրումներն է ուղղում 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ  Սմբատ Հովհաննիսյանին։ 

Նա նշում է, որ դիտել է Սմբատ Հովհաննիսյանի հարցազրույցը rearrange հարթակում։ Թեև հարցազրույցում ուրարտագետի համար բավական կառուցողական կետեր կան, սակայն չի կարող ընդունելի համարել, երբ գիտնականը, չլինելով տվյալ ոլորտի մասնագետ, իրեն իրավունք է վերապահում անել վստահ պնդումներ:

«Խոսելով 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած ՈՒրարտուի քարտեզի մասին, Սմբատ Հովհաննիսյանը հայտնում է , որ այո, իրենք ընդունել են, որ դասագրքում եղել է սխալ և այնտեղ պետք է լիներ Իշպուինի արքայի ժամանակաշրջանի քարտեզը: Այն որ այդ քարտեզը լի է բազմաթիվ անճշտություններով, կոպիտ սխալներով, անդրադարձել եմ իմ նախկին գրառումներում և հարցազրույցներում:

Պարոն Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշում է (1:09 րոպե), որ Իշպուինին և անգամ Մենուան մաքսիմումը հասել են Արաքս գետ և Էթիունի պետությունը իրենք չեն նվաճել…

Հարգարժան պարոն Հովհաննիսյան, իսկ ներկայիս Իրանի իսլամական հանրապետության ՈՒրմիա լճից արևմուտք ընկած տարածքները Իշպուինին և Մենուան չէ՞ին նվաճել, որ չեք տեղադրել քարտեզում: Քանի որ Ձեր դասագրքի մի զգալի շարադրանքը, գոնե հնագույն շրջանի վերաբերյալ գրված է զուտ այս կամ այն ենթադրության, վարկածի և նույնիսկ հիպոթեզի վրա, իսկ գուցե լսած լինեիք, որ կան նաև բավական հետաքրքիր ենթադրություններ, որ Արտաշատի ուրարտական ժամանակաշրջանի կառույցները հիմնվել են Մենուայի կողմից: Այժմ, Արաքսն անցնելչանցնելու մասին: Ամենայն հավանականությամբ նույն Իշպուինին և Մենուան հասել են առնվազն մինչև Սյունիք: Վերին Անձավի պեղումների ընթացքում՝ տաճար տանող մուտքի մոտ գտնվեցին խիստ վնասված բրոնզե շղթայի օղեր: Հետագայում Ստամբուլի համալսարանի լաբորատորիայում իրականացված արդյունքների ժամանակ պարզ դարձավ, որ օղերն արձանագիր են և ունեն հետևյալ տեքստը. Խալդի աստծուն՝ տիրոջը, նվիրեցին Իշպուինին՝ Սարդուրիի որդին, Մենուան Իշպուինիի որդին և Ինուշպուան՝ Մենուայի որդին, երբ նրանք երկիրն Ամուշա քաղաքի  նվաճեցին:

Ինչպես տեսնում ենք, արձանագրությունը վկայում է Ամուշա քաղաքի երկրի նվաճման մասին: Հետաքրքիր է, որ այս տեղանունը հիշատակվում է նաև ավելի ուշ ժամանակաշրջանի միապետ՝ Արգիշթի II-ի ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից արևմուտք տեղակայված Թանահատի շրջակայքում՝ խաչքարերի շարքում հայտնաբերված երկկողմանի ուրարտական արձանագրության մի հատվածում: Ըստ հեղինակավոր ուրարտագետներ Նիկոլայ Հարությունյանի՝ Ամուշան պետք է տեղեկայաված լիներ Սյունիքում, իսկ աշխարհի ամենահայտնի ուրարտագետներից Միրյո Սալվինին Ամուշայի տեղորուշումը ենթադրում է Արցախի տարածքում (Salvini M., The Eastern Provinces of Urartu and the beginning of History in Iranian Azerbeijan, in Studies in Honour of Altan Çilingiroğlu,  A Life Dedicated to Urartu on the Shores of the Upper Sea (ed. E.Abay et al), Istanbul, 2009,  p., 505):

Ամենայն հավանականությամբ, վերը նշված օղերն էլ ավար են վերցվել Ամուշա քաղաքի երկրից և նվիրաբերվել տերության գերագույն աստված Խալդիին ու վերջինիս տաճարին:

Հարգելի պարոն Հովհաննիսյան, շատ հետաքրքիր է, ինչո՞ւ հենց Իշպուինիի քարտեզը: Ինչու՞ չեք տեղադրել օրինակ Արգիշթի Մենուայորդու և կամ նրա որդու Սարդուրու ժամանակաշրջանների քարտեզը, երբ աշակերտները կարող են հստակ պատկերացում կազմել տերության սահմանների մասին: Ինչո՞ւ մի տող չեք գրել Էրեբունի Երևանի մասին:

Սա Ձեր գիտական հոդվածը չի, սա դասագիրք է: Խնդրում եմ Ձեզ, ունեցեք համարձակություն և ընդունեք Ձեր սխալներն ու վրիպակները, դիմեք ուսուցիչներին և աշակերտներին և տեղադրեք նորմալ քարտեզներ: Շատ շուտով կանդրադառնամ դասագրքում տեղ գտած մեկ այլ քարտեզի և դրան առնչվող սխալներին»,- գրել է Մ.Բադալյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}