Սեֆիլյան. Փաշինյան Նիկո՛լ, քո հետևից հինգ հոգով չենք գալու
«Փաշինյան Նիկո՛լ, վստահ եղիր, որ մենք քո հետևից հինգ հոգով չենք գալու կամ տասը հոգով չենք գաու։ Գալու ենք տասնյակ հազարավոր հայ մարդկանցով»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։
Նա նշեց, որ Բևեռն իր քաղաքական գործունեության մասին բարձրաձայնել է ու բարձրաձայնում է, շարունակելու է նույն մարտավարությունը։
«Բևեռը մշտապես խոսել է հանցագործներին պատժելուց, առաջնահերթորեն խոսքը վերաբերում է քեզ ու քո շրջապատին։ Բևեռը կողմ է ձեզ պատժել մեր պատկերացրած ապագա անցումային կառավարության, արդարադատության փուլում, հայկական Նյուրենբերգի պես։ Այդպես ենք պատկերացնում քեզ պատժելը»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց Սեֆիլյանը։
Նա ասաց՝ տղաները, Ալբերտ Բազայանը ազատազրկվել են Փաշինյանի ցուցումով։
«Կանգ առ այս ընթացքիցդ, կրկնում եմ՝ պատրաստվի հեռանալ։ Եթե ոչ, ասեցինք՝ ինչեր կարող են տեղի ունենալ»,-ասաց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան