Վագիֆ Խաչատրյանի գործով նիստին փոխգնդապետ վկան հիշել է Քոչարյանին, Սարգսյանին, Բալասանյանին ու Բաբայանին
Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակիվ այսօր ելույթ ունեցել գնդապետ Քերիմովը։ Նա հայտարարել է՝ ճանաչում է Խաչատրյանին։ Ապրել է Արցախում՝ Ստեփանակերտից ոչ հեռու։
«Քոչարյանը, Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը ղարաբաղցի հայերին հրահրել են ազգամիջյան կոնֆլիկտների, շանտաժի ենթարկել ու ահաբեկել զենք վերցնել չցանկացող հայերին»,-հայտարարել է նա։
Քերիմովը հայտարարել է, որ ինքը եղել է Շուշիի շրջանի հետպարեկային ծառայության պետը, իսկ Մեշալի գյուղի վրա հայերի հարձակման օրը կազմակերպել է Մալիբեյլիի անվտանգությունը։
Քերիմովը հայտարարել է, որ մինչ Մեշալիի դեպքերը Վագիֆ Խաչատրյանը հանցանք կատարելու համար տեղավորվել է Շուշիի բանտում։
«Բանտում ինքն իրեն վնասել է, ինչի հետևանքով հոսպիտալացվել է Շուշիի հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց նա փախել է հիվանդանոցից»,-հայտարարել է նա։
Ըստ վկայի՝ Սամվել Բաբայանը ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ թիվ մեկ դեմքն էր. «Մտնում էին հայկական գյուղեր, գնդակահարում էին նրանց, ովքեր չէին միանում հանրահավաքներին»։
Դատավարությունը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 7-ին։ Պետական դատախազը մեղադրյալի համար պատիժ կպահանջի։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստը շարունակվում է
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Վագիֆ Խաչատրյան. Ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ չեմ եղել
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան