Այնպես չէ, որ դատական համակարգը Գարիկի նկատմամբ հիացմունքի արժանի որոշում է կայացրել․ Աբրահամյան
Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Օրեր առաջ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց` ընտրվեց տնային կալանքը, սակայն մեկ այլ հերոսի` Լևոնի հայրը` Արմեն Գալստյանը, շարունակում է կալանքի տակ մնալ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շրջայցիս շրջանակներում այսօր նաև Արմեն Գալստյանի հետ եմ հանդիպել, ում իշխանությունը շարունակում է պահել անազատության մեջ:
Ի դեպ, այնպես չէ, որ դատական համակարգը Գարիկի նկատմամբ առանձնապես հիացմունքի արժանի որոշում է կայացվել:
Ճիշտ է` նա տանն է` տնայի կալանքի ռեժիմով, բայց իր ազատությունը էականորեն սահմանափակված է:
Գարիկը, Արմենը կյանքի դաժան հարվածներ են ստացել, սակայն դա չի խանգարում իշխանությանը` տարբեր իրավիճակներում սադրելու, գործ սարքելու և մեր երկրի համար ամենաթանկը տված անձանց, ազատությունից զրկելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Հայրիկի հետ խաղաց մինչև ուշ ժամ. Աստղ Գալեյանը՝ ամուսնու ու կրտսեր որդու հանդիպման մասին
- Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից