Վստահ եմ, որ մենք ամենալավն ենք կազմակերպում և՝ ամեն ինչը, և՛ կրթությունը, և՛ ասֆալտը.Ավինյան
«Ես կնախընտրեյի, որ բովանդակային պատասխան հնչեր, քանի որ երբ ես հանձնարարական էի տալիս՝ ինձ բովանդակությունն էր հետաքրքրում, ինձ հետաքրքիր է, թե ինչ քննարկվեց»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական քննարկման ժմանակ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանին դիմեց Տիգրան Ավինյանը:
Հանրակրթության վարչության պետը զեկուցեց մասնավոր մանկապարտեզների մեթոդաբանությունը երևանի մանկապարտեզներում ներդնելու աշխատանքների մասին ստացած հանձնարարականի կատարման ընթացքը՝ ասելով. որ հանդիպում և քննարկում է եղել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչների հետ:
Ավինյանը հանձնարարեց զեկուցել, թե ինչ մեթոդաբանական լուծումներ կան մասնավոր մանկապարտեզներում:
«Ես, իհարկե, վստահ եմ, որ մենք ամենալավն ենք կազմակերպում և՝ ամեն ինչը և՛ կրթությունը, և՛ ասֆալտը, այդտեղ կասկած չունեմ, բայց եկեք մի փոքր հասկանանեք, թե այդ մասնավորները, որոնք վստահաբար մեզանից վատ են կազմակերպում, ի՞նչ են անում և այնտեղ, միգուցե, մեկ-երկու լավ բաներ կան»,-հայտարարեց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչու չի կարելի անել՝ պետք է հասկանալ, թե այդ մարդկանց հետ ինչ պետք է անել.Ավինյան
- Անլուրջ ա հեռուստատեսությամբ տարածել, որ գործողություն ես արել՝ հաջորդ օրը պարզվում է, որ ոչ մի բան էլ չես արել. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան