Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, այնտեղի սպաներին ինչո՞ւ եք բերել այստեղ, դատում. արցախցի տեղահանված
«Հայաստանի կառավարությունը պարտավոր է մեր կորցրած բակարանները փոխհատուցել։ Ինչու, որովհետև մենք Հայաստանի քաղաքացի ենք, Հայաստանի կառավարությունն էլ իր բնակչի ունեցվածքի երաշխավորն է»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը որոշել է հայտարարել՝ արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն, որպեսզի բնակարաններով չապահովեն։
«Երեք տարի է ամեն օր ասել եմ՝ մեզ փախստականի կարգավիճակ տվեք, ասել ենք՝ չենք տալիս, դուք Հայաստանի քաղաքացի եք։ Հիմա եկել է պահը, որ պետք է մտածեն բակարաններով ապահովելու մասին, ուզում են ջնջել մեր իրավունքները, ասեն քաղաքացի չեք։ Ժողովուրդ, ենթադրենք քաղաքացի չենք, ասում են՝ արցախցին Հայաստանի քաղաքացի չէ։ Համաձայն եմ, բայց այսօր Միքայել Արզումանյանը կամ այլ սպաներ դատվում են, քննվում են։ Եթե իրենք Հայաստանի քաղաքացի չեն, ինչո՞ւ եք բերել նրանց այստեղ, դատում։ Եթե Ղարաբաղը Հայաստան չէ, դու էլ այնտեղից քաղաքացի ես բերել ու դատում ես, միջազգային օրենքներն էլ ես խախտում։
Այսօր էլ ասում է՝ Արցախը պաշտպանած զինվորականի թոշակը չեմ տալիս։ Այսօր գոնե հասկանալի՞ է, որ արցախցին այնտեղ 30 տարի ՀՀ սահմանն է պահել։ Կանգնես, Հայաստանի սահմանը պահողին ասես՝ Հայաստանի քաղաքացի չե՞ս։ Սա ի՞նչ լկտիություն է»,- ասաց Լևոն Հայրյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիների թոշակներն ու նպաստները վերջին ամիսներին չեն վճարվել։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա կանեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց թոշակները։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար արցախցիները կարող են դիմել նոյեմբերի 6-ից
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
- Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
- Մենք նույնքան պարտք ենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տուն չունեն. Փաշինյանը՝ բռնագաղթածների հանդեպ պարտքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան