Առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 14 տոկոսով կավելանա
2024 թվականին առողջահության ոլորտին հատկացվելու է 168 միլիարդ 22 միլիոն դրամ, որը 21 մլրդ դրամով՝ 14 տոկոսով ավելի է, քան այս տարի։ Այս մասին 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ 2024 թվականի պետական բյուջեով առողջապահահության ոլորտին հատկացված գումարը, 2018 թվականի համեմատ, կկրկնապատկվել է։
Նա նշեց, որ տարվա կարևորագույն համակարգային փոփոխությունները բյուջետային միջոցներով ապահովված են։
Նախարարան ասաց, որ 2024 թվականին բյուջեն երկու հատվածից է բաղկացած՝ պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներ։
«Արդեն 18 միլիարդ դրամ է հատկացվել, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի մեկնարկը տալուն»,- ասաց Ավանեսյանը։