Աբորտից հրաժարվող կանանց պետդումայում առաջարկում են խրախուսել
Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևն առաջարկել է քննարկել աբորտից հրաժարված կանանց ֆինանսական խրախուսում տրամադրելու հարցը։ Նա առաջարկն ուղարկել է երկրի փոխվարչապետին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա հիմնավորել է՝ այն կանայք, որ հղիության արհեստական ընդհատման փոխարեն կորոշեն լույս աշխարհ բերել երեխային, արժանի են խրախուսանքի։
Նա հիմնավորել է՝ այն կանայք, որ հղիության արհեստական ընդհատման փոխարեն կորոշեն լույս աշխարհ բերել երեխային, արժանի են խրախուսանքի։
«Կարծում եմ՝ երեխայի կյանքի պահպանումն ամենակարևորն է Ռուսաստանում աբորտների թվի նվազեցման ռազմավարության մեջ։ Խնդրում եմ աջակցել իմ առաջարկներին և հայտնել ձեր դիրքորոշումը»,- նշել է պատգամավորը։