Գրած է, որ կարող են զենք և ֆիզիկական ուժ կիրառել, բայց գրած չէ, թե ում նկատմամբ.Գեղամ Նազարյան
«Նախագծով առաջարկվում է կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության աստիճանը նվազեցնելու արդյունքում աշխատանքի ներգրավել ՏՏ-ի, տնտեսագիտության և բարձր պահանջարկ ունեցող այլ մասնագիտական գիտելիքներով մասնագետների, ինչը լավարկելու է կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր պայքարը»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ զեկուցելով «Հակակոռուպցիան կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Փոխնախարարը հայտնեց որ օրենքով սահմանված է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հնարավորություն, սակայն չկա դրա օերնսդրական կարգավորումը և նախագծով առաջարկվում է լուծել այդ հարցերը:
«Ես օրենքը կարդում եմ, գրած է, որ կարող են զենք և ֆիզիկական ուժ կիրառել, բայց գրած չէ թե ում նկատմամբ և որ իրավիճակում»,-արդարադատության փոխնախարարին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք սահմանված է, որ, առանց որևէ հիմքի, կասկածյալի նկատմամբ կարող են ուժ կիրառել:
Արա Մկրտչյանը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև օպերատիվ հետախուզական գործողություն է իրականացնում, բացի նախաքննությունից և նման միջոցներն անհրաժեշտություն են:
«Կոմիտեն ամբողջովին կատարում է հանցագործությունների բացահայտման աշխատանք, այսինքը օպերատիվ հետախուզական աշխատանքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ հնարավոր է հանցագործին հետապնդելու անհրաժեշտություն լինի, կամ խափանել հանցագործության կատարման ընթացքը, իսկ զենքի կիրռման կանոները հստակ սահմանված են օրենքով, ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցն, այլև իրավապահ համակարգինը նույնպես զենքը կարող է կիրառել միայն սահմանված կանոնների շրջանակում և դեպքերում»,-հայտարարեց փոխնախարարը:
Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ պարեկը զենք էր կիրառել և մինչ օրս չի պարզվել, թե այն իրավաչափ է եղել, թե ոչ:
«Ես ներկայացնեմ մեկ այլ դեպք, որ անձին բերման են ենթարկում, վերջինս դիմադրության փորձ էլ ցույց չի տալիս, բայց իրավապահը, երևի մանկության հետ կապված որոշ խնդիրներ ունենալով, սկսում է հարվածել այդ մարդուն: Դրա դեմ ինչ-որ քայլ կատարո՞ւմ եք: Ինչպե՞ս անենք, որ իրավապահը օրենքը պաշտպանելու քողի տակ ֆիզիկական ուժ չկիրառի, որպեսզի հետո այդ պահին իշխանության գլուխ գտնվող քաղաքական ուժը ստիպված չլինի նրանց արած հիմարությունը փորձել լղոզել սվաղել և այլն»,- հայտարարեց Նազարյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ պատգամավորի մատնանշած դեպքերին ծանոթ չէ և գնահատական չի կարող տալ, բայց զենքի և ուժի կիրառման դեպքերը կանոնակարգված են օրենքով:
Հարակից հրապարակումներ`
- Հանցագործության վայր պարեկների գալուց հետո գողացվել են զարդատուփի ոսկիները
- Գող պարեկը մինչև ծեծը բնակարանային վեց գողություն է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները