Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ ի աջակցություն Լևոն Քոչարյանի․ Գեղամ Նազարյան
«Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազն այնքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն այս հորինված գործը շարունակելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հնարավոր տարբերակ է համարում, որ մտնեն ԱԺ թույլտվություն խնդրելու համար, որ գործը շարունակվի։
«Դա չեմ բացառում, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև, իրոք, այս սարքովի գործերով մեր երկիրը առանց այն էլ թուլանում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Դա նշանակում էր, որ ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանը պետք էր գտնվել ազատության մեջ։ Որոշումից ժամեր անց Լ.Քոչարյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքին և այն քննարկումներին, որ Քոչարյանը այն վերցրել է ազատության մեջ հայտնվելու համար, Գ. Նազարյանն ասաց․ «Համաձայն չեմ դրա հետ, որ Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը։
Հիմա կհարցնեք՝ բա ինչո՞ւ երեք հոգի հրաժարվեցին մանդատից։ Այո, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը։ Իրենց համոզմունքն է, որ Լևոն Քոչարյանը լինելով Ազգային ժողովում, ավելի ճիշտ է, քան իրենց լինելը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ականները քննարկում են Լևոն Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
- Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան
- Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
- Լևոն Քոչարյանը ներկա պահին անօրինական գտնվում է անազատության մեջ․ փաստաբան
- Գիտեի, որ պատգամավորներն ԱԺ-ում են աշխատում, բայց չգիտեի՝ կան գործունեություններ, որոնք համատեղելի չեն. Մադաթյան
- Լևոն Քոչարյանը լինելու է կալանքից ազատված անձ, իսկ կրկին կալանավորելու համար պետք է լինեն նոր հանգամանքներ. Վարդևանյան
- Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ
- ԿԸՀ-ն այսօր մանդատ կտրամադրի Լևոն Քոչարյանին
- Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ. փաստաբանական խումբ
- Անժելա Նալբանդյանը ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
- Միհրդատ Մադաթյանը փոշմանել է
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին