Թուրքիայում իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին մասնակից դարձավ նաև խորհրդարանը
Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ճաշարանի մենյուից հանել «Nescafe» և «Coca Cola» ընկերությունների կողմից արտադրված ըմպելիքները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում շրջանառվող պնդման համաձայն՝ նման քայլը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:
«Փաստորեն Թուրքիայի ողջ տարածքում քաղաքացիների կողմից Իսրայելի հարձակումների դեմ իրականացվող ցույցերին և իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին մասնակից դարձավ նաև խորհրդարանը»,- գրում է թուրքական մամուլը:
Ստացվում է, որ վերոհիշյալ երկու ընկերություններն աջակցել են Իսրայելին, որի պատճառով էլ նման որոշում է կայացվել: