Թուրքիան հերքում է 2 միլիարդ դոլարի դիմաց 1 միլիոն պաղեստինցիների ընդունելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահի վարչակազմը հերքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև ենթադրյալ համաձայնության մասին տեղեկությունը, թե Թուրքիան համաձայնել է մեկ միլիոն պաղեստինցի ընդունել:
Թուրքական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Էրդողանը, իբր գումարի դիմաց համաձայնել է Թուրքիա ընդունել մեկ միլիոն պաղեստինցի փախստականների։ Լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Որոշ սոցիալական ցանցերում, վկայակոչելով Նեթանյահուի հայտարարությունը, տարածված հաղորդագրությունը թե «Էրդողանի հետ պայմանավորվել ենք, որ 1 միլիոն պաղեստինցի 2 միլիարդ դոլարի դիմաց կդառնա Թուրքիայի քաղաքացի և կապրի Թուրքիայում», ճիշտ չէ։ Նախագահ Ռեջեփ Թայիփի կողմից բանակցություններ չեն եղել։ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նման հայտարարությունները, ամբողջությամբ շինծու են»,-ասվում է Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի և հաղորդակցության կենտրոնի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա
- Պաղեստինը համաշխարհային հանրությանը խնդրել է օգնել դեղերի և վառելիքի ներկրման հարցում
- Եթե Թուրքիան հիմա չգործի, Իսրայելը Թուրքիայի դեմ քայլեր կձեռնարկի․ պաղեստինցի ակտիվիստ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին