Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել Գազայի հատվածում գործողությունն ավարտել առաջիկա շաբաթներին
Իսրայելը չի կարողանա երկարատև գործողություն իրականացնել Գազայում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ. այն պետք է ավարտվի առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում՝ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի աճող դժգոհության պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Իսրայելի նախկին վարչապետ, երկրի պաշտպանության նախկին նախարար Էհուդ Բարաքը «Politico» թերթին տված հարցազրույցում։
«Հնարավորությունների պատուհանը փակվում է, և պարզ է, որ հարձակման շուրջ ամերիկացիների հետ շփումը կմեծանա։ Ամերիկան չի կարող թելադրել Իսրայելին, թե ինչ անել, բայց մենք էլ չենք կարող անտեսել դրանք»,- ընդգծել է նախկին վարչապետը՝ մատնանշելով Վաշինգտոնի դերը՝ որպես Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխավորի:
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաների հռետորաբանությունը փոխվել է, և գնալով ավելի հաճախ են հնչում մարտական գործողություններում հումանիտար դադարի կոչեր։
Նա կարծում է, որ Վաշինգտոնի պահանջները բավարարելու համար Թել Ավիվի տրամադրության տակ «մնացել է ոչ ավելի, քան երկու-երեք շաբաթ»։ Նախկին վարչապետը նաև հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար ջախջախման համար անհրաժեշտ են ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի: Բարաքն ընդգծել է, որ Արևմուտքի աջակցությունը թուլանում է Գազայում խաղաղ բնակիչների մահվան և այն մտավախությունների պատճառով, որ դա կարող է տարածաշրջանում շատ ավելի մասշտաբային և աղետալի պատերազմ հրահրել:
Նրա խոսքով՝ իսրայելական ռազմական գործողությունից հետո Գազան պետք է վերահսկողության տակ վերցնեն արաբական բազմազգ ուժերը։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայում հրադադար չի լինի
- Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»
- Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա
- ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին
- Գազայում զոհերի թիվը հասել է 9,7 հազարի․ 4800-ը երեխա է
- Գուտերեշը քննադատել Է Գազայում շտապ օգնության շարասյան վրա Իսրայելի հարվածը
- Որն է Գազայում մեծ թվով երեխաների զոհվելու պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին