Իրանի և Տաջիկստանի նախագահները համաձայնագրեր կստորագրեն Դուշանբե Ռաիսիի այցի ընթացքում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է Տաջիկստան կատարած այցի ընթացքում համագործակցության մի քանի պայմանագրեր կնքել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Ըստ գործկալության տվյալների, երկկողմ հանդիպումից հետո նախագահները կմասնակցեն երկու երկրների տնտեսական ոլորտների ներկայացուցիչների և գործարարների հանդիպմանը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային իրավիճակը, մասնավորապես Գազայի հատվածում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մի քանի ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելուց հետո Ռաիսին և Ռահմոնը միասին կմեկնեն Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին։ Գործակալությունը մանրամասներ չի հայտնել, թե կոնկրետ որ ճյուղերին է վերբերում նախատեսված համաձայնագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է «բռնկվել»
- Տաջիկստանում ոչնչացվել են Աֆղանստանից ներթափանցած ահաբեկիչները
- Թուրքմենստանի ղեկավարը չեղարկել է այցը Տաջիկստան