Կառլ III-ի հետևից սուլել են բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթից հետո
Լոնդոնի Վեսթմինստերյան պալատի պատերի մոտ, որտեղ նիստ են նում են բրիտանացի օրենսդիրները,Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ին սուլել են հանրապետական հայացքներով ցուցարարները, այն բանից հետո, երբ նա գահից ելույթ է ունեցել խորհրդարանի բացման ժամանակ: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ կադրերը ցուցադրվել են Sky News-ով։
«Ոչ իմ թագավորը» և «Վերացրեք միապետությունը» գրություններով ցուցապաստառներով ներկաները սուլեցին Կառլ III-ին և նրա կնոջը՝ Կամիլային, երբ նրանք կառքով վերադառնում էին Բուքինգհեմյան պալատ։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ։
Կառլ III-ն որպես միապետ իր առաջին ելույթն էր ունեցել գահից։ Ավանդաբար նրա խոսքը պատրաստվում է կառավարության կողմից՝ արտացոլելով գալիք խորհրդարանական տարվա նրա առաջնահերթությունները։
Հարակից հրապարակումներ`
- Կառլ III-ի կինը թագադրվել է առանց հազվագյուտ Կոհինուր ադամանդով թագով
- Կառլ III-ը թագավոր է օծվել
- Կառլ III-ը ժամանում է Բուքինգհեմյան պալատ թագադրման
- Կառլ III-ը արքայազն Էնդրյուին դուրս վռնդեց Բուքինգհեմյան պալատից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան