Հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը կալանքից ազատվել է
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել: 168.am-ը հայտնում է, որ դատաքննությունը թևակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ:
«Մեր տեղեկություններով, այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու Վերաքննիչ դատարանի բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդության վերստին քննարկման արդյունքում դատարանը որոշել է Մուրադյանի նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել
- «Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները