Operalia 2023 համաշխարհային մրցույթում Նավասարդ Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակին
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում անցկացվել է իսպանացի օպերային հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2023» համաշխարհային մրցույթը: 34 երիտասարդ օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից պայքարել են մրցանակային տեղեր գրավելու համար։
Հայաստանի ներկայացուցիչ, բարիտոն Նավասարդ Հակոբյանը «Օպերա» անվանակարգում արժանացել է երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։
Հիշեցնենք, որ Operalia 2022-ում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել էր առաջին մրցանակը, ստացել էր նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին