Վերին Լարսի անցակետում մեքենաների թողունակությունը ժամանակավորապես կկրճատվի
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերխնի Լարսի անցակետում նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ հնարավոր է տրանսպորտային միջոցների տեղաշարժի դժվարություն։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 13-ին անցակետում աշխատանքները կսկսվեն Վրաստանից դեպի Ռուսաստան մուտքի տարածքի ասֆալտապատման ուղղությամբ։ Սպասվում է, որ դրանք կտևեն մոտ երեք շաբաթ: Որոշ երթուղիներ աստիճանաբար կհանվեն շահագործումից բոլոր կատեգորիաների մեքենաների համար:
Այդ իսկ պատճառով Դաշնային մաքսային ծառայությունը փոխադրողներին խորհուրդ է տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ: Մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանին գործում են երեք միջազգային ճանապարհային անցակետեր՝ Յարագ-Կազմալյար, Թագիրքենթ-Կազմալյար և Նովո-Ֆիլյա, որը մասնագիտացած է բեռնատարներ անցնելու գործում:
«Վերին Լարսը» ռուս-վրացական սահմանի ամենաբանուկ անցակետն է. Վերջին ամիսներին դրանով անցնող մեքենաների հոսքը օրական գերազանցել է հազարը։ Ներկայումս այնտեղ երթևեկության մոտ քառասուն գիծ կա։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
- Հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան դժվարացել է․ 90 բեռնատար կանգնած է Վերին Լարսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին