Շվարած միտք ունեմ. Քաղաքացիները՝ սեռով պայմանավորված աբորտների մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ ի տարբերություն 2021 թվականի տվյալների, այժմ սեռով պայմանավորված աբորտների մասով հետընթաց է նկատվել։
Panorama.am-ը հարցման միջոցով քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են գնահատում սեռով պայմանավորված աբորտները
«Իհարկե դեմ եմ. ցանկացած երեխա երեխա է, ես երեք աղջիկ ունեմ և այնքան հոյակապ է, ես երջանիկ մայր եմ։ Երեխան պետք է նորմալ, դաստիարակված մեծանա. սեռով չէ պայմանավորված երեխայի տեսակը»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Ինձ թվում է՝ ամեն մեկն ինքը պետք է որոշի. Իհարկե ցանկալի չէ, բայց կյանքը բարդ է։ Իսկ սեռով պայմանավորվածին կատեգորիկ դեմ եմ»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարցվողների մեծամասնությունը բացասաբար գնահատեց երևույթը.
«Վատ, շատ վատ»։
«Բացասական. երեխան երեխա է, պետք է չընդհատվի, ինձ թվում է՝ հանցագործություն է»։
«Բացասական, որովհետև մարդ է»,-նշեցին նրանք։
Հարցման մասնակից մի կին էլ ասաց, որ միանշանակ չի կարող պատասխանել այդ հարցին.
«Տարբեր մտքեր ունեմ, եթե այդպես լինի, կարող է չկարողանան այդ երեխային նորմալ պահել և նա դժբախտ լինի, շատ վերապահ եմ այդ հարցով»։
«Լավ կլիներ, որ չլիներ, բայց եթե ինչ-որ անխուսափելի, ծանր հանգամանքով լինի, ամեն մարդ ինքն է որոշում»։
«Դա ճիշտ չի իմ կարծիքով, երբեք ճիշտ չէ, ավելի լավ է հղին ունենա իր երեխային, քան չունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Աբորտից հրաժարվող կանանց պետդումայում առաջարկում են խրախուսել
- Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետընթաց կա. Ավանեսյան