Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Հակարի կամրջի մոտից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստում ելույթ է ունենում պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը։
Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի գործով նիստին փոխգնդապետ վկան հիշել է Քոչարյանին, Սարգսյանին, Բալասանյանին ու Բաբայանին
- Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
- Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան
- Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս. Վագիֆ Խաչատրյանը հակադարձել է «տուժողին»
- Բաքվի դատարանում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը