Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայում հրադադար չի լինի
Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ գործում է միայն ռազմական ճնշումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Գազայում հրադադար չի լինի առանց մեր պատանդների ազատ արձակման։ Ինչ վերաբերում է կարճ տակտիկական դադարներին, մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ, կարծում եմ, դրանք մենք նախկինում ունեցել ենք, որպեսզի հումանիտար բեռները ներս թողնենք կամ առանձին պատանդներին թույլ տանք դուրս գալ։ Բայց ես չեմ կարծում, որ ընդհանուր հրադադար կլինի», -ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով ՝ դա կխանգարի Իսրայելի ռազմական ջանքերին։
«Գազայում հրադադարը կխոչընդոտի նաև պատանդներին ազատ արձակելու իսրայելական կողմի ջանքերին, քանի որ միակ բանը, որ աշխատում է այդ հանցագործների հետ ՀԱՄԱՍ-ում, ռազմական ճնշումն է, որը գործադրում է Իսրայելը»,- հավելել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետը քննարկել են «մարտավարական դադարների» հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- Գուտերեշ. Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»
- Պաղեստինից հաղորդում են, որ Իսրայելն արդեն 35,000 տոննա պայթուցիկ է նետել Գազայի վրա
- ՄԱԿ-ում հայտարարել են Գազայի հակամարտության պատճառով կազմակերպությունում ամենամեծ կորուստների մասին
- Գազայում զոհերի թիվը հասել է 9,7 հազարի․ 4800-ը երեխա է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին