ԱՄՆ-ի «Ֆլորիդա» սուզանավը մտել է Պարսից ծոց՝ Իրանին զսպելու համար.Bloomberg
ԱՄՆ «Օհայո» դասի «Florida» միջուկային սուզանավը մտել է Պարսից ծոցի ջրեր, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է ուժ ցուցաբերել և զսպել Թեհրանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։
Ինչպես գրում է գործակալությունը, «Ֆլորիդա» սուզանավը, թեև միջուկային է, սակայն միջուկային զենք չի կրում։ Այն կարող է զինված լինել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռներով և կարող է տեղավորել ԱՄՆ ռազմածովային ուժերի մինչև 66 հատուկ ջոկատայիններ:
Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Միացյալ Նահանգները «Օհայո» դասի սուզանավ է ուղարկել Մերձավոր Արևելք, ինչը անհրաժեշտ է ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ մի խոսք չկար, թե որ ամերիկյան սուզանավն է ուղարկվել Մերձավոր Արևելք կամ կոնկրետ որտեղ է այն տեղակայված։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան փորձում է հարթել Պարսից ծոցի երկրների հետ ունեցած տարաձայնությունները
- Սպիտակ տունը հայտնել է Հարավային Կորեայում միջուկային զենք ունեցող ամերիկյան սուզանավի առկայության մասին
- Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցից Էրդողանն ակնկալում է շուրջ 10 մլրդ դոլարի ուղղակի ներդրում
- Ամերիկյան ատոմային ավիակիրն Ուկրաինայի իրավիճակի պատճառով կմնա Միջերկրական ծովում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է