Իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով, այստեղ գործ չկա, պետք էր կարճվեր. Ադիբեկյան
«Ինձ թվում էր՝ գործը պետք է կարճվեր, որովհետև իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով, այստեղ գործ չկա, այնուամենայնիվ, դատարանը հստակ որոշում ընդունեց, որին մենք ստիպված ենք ենթարկվել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ում մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Խոսելով «Մենք ու մունք» նախաձեռնության մասին, որն աջակցություն է ցուցաբերում Արցախից բռնի տեղահանվածներին, նա ասաց, որ արդյունքների մասին վաղ է խոսել, վերջնահաշվարկը կատարված չէ. «Այս պահին մենք 10 հազարից ավելի անձի ենք սպասարկել։
Նախաձեռնությունը ստեղծվել էր 2020 թվականին, երբ տեղահանված կանայք ու երեխաներ էին եկել Երևան, նրանց էինք օգնում, 2023-ին վերսկսվեց արդեն փորձ հավաքած նախաձեռնությունը։ Հավաքվել են մարդիկ, որոնք իրենց անձնական ռեսուրսներով, մերձավոր շրջապատի հնարավորություններն օգտագործելով՝ կազմակերպեցին այս նախաձեռնության անխափան աշխատանքը։ Մինչ օրս շարունակում ենք այդ գործունեությունը։ Բայց ինչպես բոլոր ռեսուրսները, մեր ռեսուրսներն էլ սպառվում են, նոյեմբերի 15-ից ծրագիրը փակելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ զավեշտալի հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Մելիքյանի միջնորդությունը
- Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
- Արմինե Ադիբեկյանի դատը տեղի կունենա վաղը
- Արմինե Ադիբեկյանի գործով նիստը հետաձգվեց
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցված քրգործն արդեն դատարանի վարույթում է
- Արմինե Ադիբեկյանի դեմ քրգործ են հարուցում մեկ տարի առաջ արված գրառման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան